ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռամազոտտի համերգային շրջագայության քմայքները

Ռամազոտտի համերգային շրջագայության քմայքները
29.03.2016 | 13:24

Հայ հանդիսատեսը 2015-ից սպասում է իտալացի հայտնի երգիչ, ռոմանտիկ բալլադի արքա Էրոս Ռամազոտիի երևանյան համերգին: Համերգի կազմակերպիչները Ռամազոտիի սիրահարներին պարբերաբար տեղեկացնում էին երգացանկի, բեմականացման, սպասվող անակնկալների մասին: Բայց անակնկալը մեկ այլ ձևաչափով մատուցվեց: Լուրեր տարածվեցին, որ Ռամազոտին չեղյալ է հայտարարել «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Համերգի կազմակերպիչները թերևս կդիմեն դատարան վնասը փոխհատուցելու պահանջով: Բայց կա մեկ այլ տարօրինակ հանգամանք. համերգասրահի կայքում, ինչպես նաև արտիստի պաշտոնական կայքում համերգը չեղյալ հայտարարելու մասին առայժմ տեղեկատվություն չկա, և տոմսերը վաճառվում են:

Հիշեցնենք, որ Ռամազոտին Երևան էր ժամանելու և ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր շքեղ համերգային ծրագրով ներկայանալու հայ հանդիսատեսին:Հնչելու էին իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը, մասնավորապես, 2012-ին թողարկված «Noi» ալբոմից: Նրա շոուն առանձնանում էր իր տեխնիկական բացառիկությամբ: Երևանյան համերգի կազմակերպիչներն են «Trident Music», «Global Communications» և «FORPOSTART PRODUCTION» ընկերությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ